ԿԸՀ-ն հրապարակել է դեկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքները. Երևանում հաղթել է Ռ.Սարգսյանը, Գյումրիում՝ Ա.Սահակյանը

Երեկ Հայաստանի երկու ընտրատարածքներում, մասնավորապես՝ Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում կայացել են մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ: 

Ընտրությունները կրկին ուղեկցվեցին դժգոհություններով. մասնավորապես երկու ընտրատարածքներում էլ դրոշմակնիքների ցնդման մասին էին դժգոհությունները, թիվ 1 ընտրատարածքում լրագրողի նկատմամբ հարձակման դեպք եղավ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ թիվ 1 ընտրատարածքում հաղթել է ՀՀԿ թեկնածու, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանը, ով ունի 18805 ձայն: Ժառանգության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը ստացել է 3680 ձայն, իսկ ՀԺԿ թեկնածու Էդուարդ Պետրոսյանը՝ 461 ձայն:

Գյումրիում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանը ստացել է 13337, իսկ ՀՀՇ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը՝ 3237 ձայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում