Բաքուն վիրավորված է Սլովակիայից

Բաքուն վիրավորված է Սլովակիայից

Գագիկ Լևոնի Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
Բաքուն վիրավորված է Սլովակիայից

ԵԽԽՎ-ում տխրահռչակ Ուոլթերի հակահայ զեկույցի տապալվելուց հետո,հիմա էլ ադրբեջանցիները ռեվիզիայի են ենթարկում քվեարկության արդյունքները,որի հետևանքով կրկին հիստերիա է սկսվել Բաքվում…Այսօր իր անմեղսունակությամբ և անտրամաբանական պահանջներով աչքի է ընկել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներից Գանիրա Փաշաևան…Սույն տիկինը,ով ոչ միայն հայտնի է հայերի նկատմամբ կենդանական ատելությամբ,այլև լաչառությամբ,շատ տարօրինակ հայտարաությամբ է հանդես եկել…Փաշաևային շատ զայրացրել են ԵԽԽՎ-ում Սլովակիայի 4 պատգամավորները, որոնք, ըստ ազերի երեսփոխանի,ոչ միայն չեն պաշտպանել Ադրբեջանի արդար պահանջը,այլև ԴԵՄ են քվեարկել Ուոլթերի բանաձևին…”Կարծում եմ,որ մեր ԱԳՆ-ն պետք է հետաքննի բոլոր այն պատճառները,թե ինչու՞ Սլովակիայի պատվիրակները դեմ քվեարկեցին այդ զեկույցին…Այդ երկրի դեսպանին պետք է կանչել ԱԳՆ և բողոք հայտնել…Բացի այդ,մեր դեսպանը Սլովակիայում պետք է հետաքքնի տեղի ունեցածը…”,-շարունակել է իր զառանցանքը սույն ոչխարուհին…Ես գտնում եմ,որ ավելի լավ է շմայսանման “բռնաբարող” պատգամավոր ունենաս,քան Գանիրա Փաշաևայի պես մարտնչող տգիտության մարմանվորում…Տեսնես այս տիկինը ինչպե՞ս է պատկերացնում Բաքվում Սլովակիայի դեսպանից բացատրություն պահանջելը՝ԵԽԽՎ-ում սլովակ պատգամավորների քվեարկության առիթով…Գանիրա Փաշաևան չի հասկանում,որ Սլովակիան Ադրբեջան չէ…Սլովակիայում ամեն պաշտոնյա իր տեղն ունի…Սլովակիայի նախագահը Իլհամ Ալիևի պես սուլթան չէ և երկրի բոլոր հարցերով չի զբաղվում՝իրեն էժանագին PR անելով….

Ինձ մի այլ հարց էլ է հետաքրքրում…Ինչու՞ Գ.Փաշաևան որպես հարձակման թիրախ ընտրեց Սլովակիային…Ադրբեջանամետ զեկույցին ԴԵՄ քվեարկած պատվիրակությունները բավական շատ էին…Օրինակ՝Ռոբերտ Ուոլթերի գործընկերները Մեծ Բրիտանիայից,որոնցից 4 “դեմ” քվեարկեցին,իսկ մեկական պատգամավոր՝”կողմ” և “ձեռնպահ”…Իտալիան ներկայացնող 10 պատգամավոր ևս “ԴԵՄ” է քվեարկել սույն զեկույցին…Շվեյցարացի հինգ պատվիրակներից չորսը “ԴԵՄ” են քվեարկել Ուոլթերի բանաձևին, իսկ մեկը՝”ձեռնպահ”…Շվեդիայի ոչ մի պատվիրակ ևս “կողմ” չի քվեարկել…Ցուցակը կարող եմ շարունակել… Սակայն Բաքվի թիրախում հայտնվել է Բրատիսլավան…Երևի ազերիների ուժը միայն սլովակների վրա է պատում…Պատկերացնում են,թե ինչ կանեն Բաքվին Լոնդոնը, Հռոմը, Բեռնը կամ էլ Ստոկհոլմը,եթե նրան այսպիսի պահանջներով դիմեն ազերի անգրագետ և տգետ երեսփոխանները…Կամ էլ Գանիրա Փաշաևան գտնում է,որ զեկույցն անցկացնելու համար չբավարարող այդ ՉՈՐՍ ձայները հենց Սլովակիան է “խլել” Ադրբեջանից…

Հ.Գ.Կան երկրներ,որտեղ “13”-ը համարվում է “վատ” թիվ…Չեմ զարմանա,եթե Ադրբեջանում “4”-ը փոխարինի “13”-ին,քանի որ հենց այդքան ձայն պակասեց Ուոլթերի բանաձևն անցկացնելու համար…Հենց ՉՈՐՍԱԿԱՆ պատգամավոր Սլովակիայից,Հունաստանից,Մեծ Բրիտանիայից,Գերմանիայից,Հայաստանից և Շվեյցարիայից “ԴԵՄ” քվեարկեցին այդ նույն բանաձևին…

Հետևեք մեզ նաև Telegram-ում