Էրդողանը գնալով լկտիանում է ու ավելի հանդուգն քայլերի է դիմում՝ փորձելով սադրել Ռուսաստանին
Նմանատիպ
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Էրդողանը գնալով լկտիանում է ու ավելի հանդուգն քայլերի է դիմում՝ փորձելով սադրել Ռուսաստանին։ Երեկ թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Հալեպի արվարձաններին, ընդ որում՝ կառավարական ուժերի դիրքերին, ինչի արդյունքով զոհվել է առնվազն մեկ զինվորական, ու ևս 5-ը վիրավորվել են։
Հիշեցման կարգով նշեմ, որ այսքան խորը Թուրքիան դեռ չէր հարվածել։ Նաև նշեմ, որ թեև ոչ ոքի միջազգային իրավունքի նորմերն էլ կարծես չեն հետաքրքրում, բայց թուրքեերը չունեն ո՛չ ՄԱԿ-ի մանդատ՝ Սիրիայում ռազմական օպերացիա իրականացնելու, ո՛չ էլ Սիրիայի կառավարության հրավերքը՝ անելու դա (ինչպես Ռուսաստանի պարագայում է)։
Հասկանալի է, որ սա պատահականություն չէ, ու հասկանալի է, որ Թուրքիան ինքնուրույն չի խաղում այս խաղը։ Էրդողանն այսպես ասած պատվեր է ընդունել՝ սաբոտաժ անել Ռուսաստանի բոլոր ջանքերն այդ տարածաշրջանում ու մասնավորապես՝ հնարավորինս շատ ու հնարավորինս ցավոտ հարվածել Ռուսաստանի իմիջին ու փորձել սադրել վերջինիս՝ սպոնտան ու անհեռատես գործողություններ անելու։
Սակայն թուրքը մնում ա թուրք ու էդ կենդանական վախկոտությունը չի կարողանում լրիվ կորցնել։ Թուրքիայի կեցվածքը հիմա նման է «Մաուգլիի» մասին խորհրդային մուլտֆիլմի Տաբակի շնագայլին, ու էդ շակալությունը կարմիր գծով անցնում է անգամ այս հրետակոծության պատմությունով։ Տեսեք. առաջ ոնց ուզում ու ինչքան ուզում՝ ինքնաթիռներով թռչում էին Սիրիայի օդային տարածքում ու պետք եղած դեպքում հարվածներ հասցնում, իսկ հիմա՝ շառից (ռսից)-փորձանքից հեռու, էդպես էլ ռիսկ չարեցին օդուժ կիրառել ու իրենց ստորությունն արեցին ցամաքային ուժերով, որովհետև գիտեին, որ ռուսներին շատ չկա՝ կարող են բռնել ու ինքնաթիռը խոցել…
Մի խոսքով, բարդ ա ամեն բան ու գնալով էլ ավելի ա բարդանում։ Միակ լավ բանն այն է, որ կա լուրջ հավանականություն, որ թուրքերն ի վերջո հասնելու են նրան, որ իրենց մի լա՜վ քոթակեն ռուսները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում