Լ.Զուրաբյանը լրագրողների «սենսացիոն հայտարարություն» է արել
Նմանատիպ
«Ժողովուրդ ջան բոլորդ հավաքվեք, որ սենսացիոն հայտարարություն եմ ուզում անել»,- իր աշխատասենյակում հավաքված բազմաթիվ լրագրողներին դիմեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ առաջինը, ինչի մասին նա խոսեց, վերաբերում էր ՀԱԿ-ի նախաձեռնությանը. «Մի քանի օր առաջ մենք ձեռնարկեցինք Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը, գիտեք, որ անհրաժեշտ էր հավաքել 27 ստորագրություն, սակայն մենք հավաքել ենք 34-ը: Սա նշանակում է, որ կարող ենք դիմել դատարան»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:
Երկրորդը. Լ.Զուրաբյանը հիշեցրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի ամեն խմբակցություն նստաշրջանի ժամանակ մեկ անգամ իրավունք ունի Կառավարությանը հարցապնդում անել և եթե խմբակցությունը ստացված պատասխանը անբավարար է համարում, ապա կարող է հնչեցնել դա նիստում ու շրջանառության մեջ դնել նախագիծ. «Մենք դիմել էինք սահմանված ժամկետում կառավարությանը մենաշնորհների վերաբերյալ հարցապնդումով, մատնանշելով երկրի ծանր սոցիալական իրավիճակը: Այդ փաթեթը վաղը դնելու ենք քվեարկության և ըստ այդմ կպարզենք’ որ ուժերն են շահագրգռված մենաշնորհների պահպանմամբ և որ ուժերն են, որ դեմ են դրան»,- հայտարարեց նա ու նշեց, թե այսքանով իր ասելիքն ավարտված է, այսինքն սենսացիոն հայտարարությունը վաղը սպասվելիք իրադարձության մասին էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում