ԱԳՆ. Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելությունները որևէ առնչություն չունեն Գ.Ծառուկյանի այցի հետ

Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Ավետ Ադոնցը հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Ավետ Ադոնցը, մասնավորապես ասել է, որ «ՀՀ դիվանագատական ծառայության մասին» օրենքի ու «ՀՀ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում ԱԳՆ համակարգող դերի մասին» ՀՀ նախագահի հրամանագրի դրույթների համաձայն՝ դեսպանություններն այցերը կազմակերպում են միայն ԱԳՆ հանձնարարականների հիման վրա։

«Ինչ վերաբերում է կոնկրետ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցին, ապա Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելությունները որևէ առնչություն
չունեն դրա կազմակերպման հետ»,- մասնավորապես ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում