Հայ շախմատիստները գլխավորում են մրցաշարային աղյուսակները Լոնդոնում և Պավլոդարում

Հայ շախմատիստները շարունակում են հաջող հանդես գալ միջազգային մրցաշարերում:

Ինչպես տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր եւ գրոսմայստերներ Անուար Իսմագամբետովի, Պյոտր Կոստենկոյի (Ղազախստան) եւ միջազգային վարպետ Վլադիսլավ Արտեմեւի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը:

Զավեն Անդրիասյանն ունի 4,5, Հովհաննես Գաբուզյանը’ 4, Հրայր Սիմոնյանը’ 3,5 միավոր:

Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում անցկացվող օփենում չորս տուրից հետո ունի 4 միավոր եւ միջազգային վարպետ Ժոու Յանֆանի (Անգլիա) հետ գլխավորում է աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում