Դեսպան Եգանյանի հանդիպումը Գատինոյի քաղաքապետի հետ

Դեկտեմբերի 5-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի ազգային մայրաքաղաքի շրջանի Գատինո քաղաքի քաղաքապետ Մարկ Բյուրոյին:

ՀՀ դեսպանը քաղաքապետին ներկայացրեց հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակը’ ընդգծելով, մասնավորապես, երկու պետությունները միավորող բարձր տեխնոլոգիաների եւ մշակույթի ոլորտները: Զրուցակիցները քննարկեցին Գատինոյում տեղակայված, բարձր տեխնոլոգիաների ասպարեզում հայտնի «Macadamian Technologies» ընկերության գործունեությունը Հայաստանում, որի Երեւանյան մասնաճյուղում ներկա պահին աշխատում է 60-ից ավելի մասնագետ:

Քաղաքապետն իր հերթին դեսպանին ներկայացրեց քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները:

Կողմերը շեշտեցին մունիցիպալ եւ մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման կարեւորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում