ՀՅԴ-ն խորհրդակցություններ է սկսել երկրի նախագահի հետ
09/12/2012 03:09
Նմանատիպ
Դեկտեմբերի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ:
Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ը, ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում