Պորոշենկոն Յացենյուկին առաջարկել է հրաժարական տալ, որ իշխանություններին սկսեն վստահել
16/02/2016 19:16
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին առաջարկել է հրաժարական տալ, որ վերականգնվի վստահությունն իշխանությունների նկատմամբ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնման համար նախագահը վարչապետին և գլխավոր դատախազին առաջարկել է հեռանալ»,- տեղեկացրել է նա:
Նշվում է, որ Պորոշենկոն դժգոհել է երկրում փոփոխությունների տեմպից. այն արգելակել է:
«Ակնհայտ է, որ մեզ հարկավոր են դրական վերափոխումներ, հարկավոր է երկրորդ շնչառություն բացել բարեփոխումների անցկացման համար»,-ասվում է Պորոշենկոյի հայտարարության մեջ՝ ուղղված իր համաքաղաքացիներին, որը հրապարակվել է նրա կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում