Տեր-Պետրոսյանին մամուլո՞վ են տեղեկացնում ՀԱԿ միջոցառումների մասին

Այսօր, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ-ի կողմից նախաձեռնվող Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա երթը:

Երթին մասնակցում են են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և այլ: Լրագրողների աչքից չի վրիպել այն փաստը, որ իրենց մասնակցությամբ ՀԱԿ երթը չեն հարգել ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՆԻկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, լրագրողների այն հարցին, թե ինչու չի մասնակցում հավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանն ասաց, որ նա մեզ նման քաղաքացի է’ կուզի կմասնակցի, չի ուզի, չի մասնակցի: «Համենայն դեպս մամուլում հայտարարություն եղել է, և հաստատ ինքը տեղյակ է հայտարարությունից»,-ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում