Դեկտեմբերի 14-ից նոր արագաչափ կգործարկվի Բագրատաշենի մաքսակետին հարող տարածքում

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի’ Բագրատաշենի մաքսակետին հարող տարածքում’ Վրաստանի սահմանից դեպի Ալավերդի քաղաք ուղղության վրա դեկտեմբերի 14-ից գործարկվելու է նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարք:

Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 20 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում