Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

2012թ. դեկտեմբերի 11-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Նիստում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երեք տասնյակ հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ պետությունների իր գործընկերների հետ, կստորագրվեն երկկող համագործակցության 2013թ. ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում