Facebook-ը վիրտուալ իրականության ուսումնասիրման նոր բաժին Է բացել սոցցանցերի համար

Facebook-ը վիրտուալ իրականության ուսումնասիրման նոր բաժին Է բացել սոցցանցերի համար

Facebook-ը բացել Է նոր բաժին, որը կզբաղվի ինտերնետ-տարածությունում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում եռաչափ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների մշակման հետ կապված հետազոտություններով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հաղորդագրության մեջ, որը փետրվարի 21-ին զետեղվել Է ընկերության կայքում:

«Մենք ստեղծել ենք առանձին թիմ, որը կկենտրոնանա բացառապես վիրտուալ տարածությունում սոցիալական հաղորդակցման ոլորտի հետազոտության վրա»,- ասված Է հայտարարության մեջ: Ինչպես նշել են Facebook-ում, նոր բաժինը «կուսումնասիրի, թե մարդիկ ինչպես կարող են կոնտենտով շփվել եւ հաղորդակցվել արդի վիրտուալ տեխնոլոգիաների միջոցով»:

Նոր մշակումները կկատարվեն Հարավային Կորեայի Samsung ընկերության հետ համատեղ, որը 2014 թվականին ներկայացրել Է այսպես կոչված «վիրտուալ իրականության սաղավարտ»՝ Gear VR անվանմամբ, ինչպես նաեւ Oculus VR ընկերության հետ: Վերջինս 2 միլիարդ դոլարով Facebook-ը ձեռք Է բերել 2014 թվականին՝ եւս մեկ նման սարքի՝ Oculus Rift «սաղավարտի» տեխնոլոգիայի իրավունքներով:

«Ապագայում վիրտուալ իրականության տեխնոլոգիաները հնարավոր կդարձնեն միանգամայն նոր տիպի հաղորդակցումներ,- պատմել են սոցցանցի ներկայացուցիչները:- Օրինակ՝ աշխարհի տարբեր մասերում ապրող ընկերները կարող են ժամանակ անցկացնել միասին՝ իրենց զգալով այնպես, ասես կողք-կողքի են գտնվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում