ԱԺ-ն շարունակում է քննարկել ՄԻՊ-ի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն շարունակում է քննարկել ՄԻՊ-ի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը: Գրանցվել է 112 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ի նիստում պատգամավորները կշարունակեն քննարկել մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

Փետրվարի 22-ի նիստում խորհրդարանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը, որը մնացել է անավարտ: Փետրվարի 22-ի նիստն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում:

Հարցի քննարկումից հետո տեղի կունենա մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի պաշտոնում ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը: Խորհրդարանը ՄԻՊ-ին պետք է ընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5 հարաբերակցությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում