Yerkir.am կայքը զրկվել է արխիվից՝ ադրբեջանցիների կողմից հաքերային հարձակման արդյունքում

Դեկտեմբերի 11-ի երեկոյան Yerkir.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Կայքի գլխավոր էջում թողնված հաղորդագրությունը փաստում է, որ հարձակումն իրականացվել է ադրբեջանական anti-armenia.org հաքերային խմբավորման կողմից:

Ոչնչացվել է կայքի այս տարվա ամբողջ արխիվը: Գործակալությունը հայցել է իր ընթեցողների ներողամտությունը՝ հայտնելով, որ կփորձեն հնարավորինս վերականգնել կորուստը:

Նշվում է նաև, որ նույն հաքերային խմբավորումն այսօր կոտրել է նաև «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում