Լ.Արոնյանը և Է.Դանիելյանը կմասնակցեն Պեկինում համաշխարհային ինտելեկտուալ խաղերի ծրագրով անցկացվելիք մրցաշարին

Լևոն Արոնյանը դեկտեմբերի 14-19-ը կմասնակցի Պեկինում համաշխարհային մտավոր (ինտելեկտուալ) խաղերի ծրագրով անցկացվելիք մրցաշարին, որը կընթանա երեք ձեւաչափով’ արագ, կայծակնային եւ կույր շախմատ: Ելույթ կունենան 16 ուժեղագույն գրոսմայստերներ:

Արոնյանի մրցակիցները կլինեն Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզեւիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Թոփալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգանը, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին, Դին Լիրենը:

Էլինա Դանիելյանը ելույթ կունենա նույն մրցակարգով անցկացվելիք կանանց մրցաշարում, որտեղ հանդես կգան նույնպես 16 մասնակիցներ:

Այս մասին տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում