Կայացել է ՀԱԿ քաղխորհրդի նիստը. Քննարկվել է ԲՀԿ քաղխորհրդի որոշումը

Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը։

Նախատեսված էր, որ այն կմեկնարկեր ժամը 14-ին, սակայն սկսվել է երկու ժամ ուշացումով՝ ժամը 16-ին: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նիստին չի մասնակցում։

Նիստից հետո ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ի թիվս այլ հարցերի այսօր քննարկվել է ԲՀԿ քաղխորհրդի որոշումը առաջիկա Նախագահի ընտրությունների վերաբերյալ։

«Կոնգրեսը քննարկումներ է սկսել երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի շուրջ, և քննարկումների արդյունքը կներկայացվի մոտ օրերս»,- նշել է Մուսինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում