Շուտով կմեկնարկի ՀՀԿ 14-րդ համագումարը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի ՀՀԿ 14-րդ համագումարը: Համագումարի պատվիրակների մեծամասնությունն արդեն ժամանել է:

Համագումարին հրավիրվել են արտասահմանյան մի շարք կուսակցությունների, հայաստանյան կուսակցական համակարգի, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչները: Համագումարում նախատեսված է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

Նշենք, որ երեկ ՀՀԿ-ն գործդիրի և խորհդի նիտեր է անցկացրել՝ հաստատելով համագումարի օրակարգը: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտարարել է, որ միաձայն որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին: Նրա տեղեկացմամբ’ համագումարում նախատեսված է Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: ՀՀԿ մամուլի խոսնակը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն իր վերջնական տեսքին կբերվի մեկ ամիս անց’ ՀՀԿ տարածքային կառույցներից ներկայացրած առաջարկների հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում