ՀՀԿ համագումարն ավարտել է իր աշխատանքը. Պատվիրակները միաձայն առաջադրել են Ս.Սարգսյանի թեկնածությունը

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ համագումարը:

Ինչպես արդեն նշել էին, համագումարի միակ գլխավոր նպատակը 2013-ի նախագահական ընտրությունների ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցն էր: ՀՀԿ պատվիրակները միաձայն առաջադրել են կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ հաջողություն մաղթելով առաջիկա ընտրապայքարում: Այդպիսով՝ համագումարն ավարտել է իր աշխատանքը:

Նշենք, որ համագումարում ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, որին կարող եք ամբողջությամբ ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում