Աղթամար կղզում վերականգնողական նոր աշխատանքներ են սկսվելու

Վանա լճի Աղթամար կղզում վերականգնողական նոր աշխատանքներ են սկսվելու: 

Ինչպես հաղորդել է թուրքական Sondakika գործակալությունը, այս անգամ վերականգնվում է հնագիտական պեղումների արդյունքում հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հարավային մասում հայտնաբերված վանքը և մատուռանման կառույցը: Նախատեսվում է 6 ամսվա աշխատանքների արդյունքում այս կառույցները բերել իրենց նախնական տեսքին:

Ռեստավրացիոն աշխատանքները կսկսվեն 2013թ ապրիլ ամսից, և դրանց համար կհատկացվի 1 միլիոն 200 հազ. լիրա: Վանքն ու մատուռը կվերանորոգվեն Իտալիայից բերված հատուկ հիդրավլիկ կրով:

Բացի այդ անվտանգության նկատառումներով, կղզում տեղադրավելու են տեսախցիկներ, որոնք 24 ժամ կհսկեն կզին և եկեղեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում