Հայաստանի սուսերամարտի պատանիների հավաքականը չեմպիոն է հռչակվել
Նմանատիպ
Հայաստանի սուսերամարտի պատանիների հավաքականը Ռիգայում կայացած միջազգային մրցաշարում չեմպիոն է դարձել: Մեր հավաքականը եզրափակչում հանդիպել է Լատվիայի ուժեղագույն հավաքականին և համառ պայքարում հաղթելով 45-42 հաշվով’ հռչակվել է մրցաշարի չեմպիոն:
Մրցաշարը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-17-ը’ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որին մասնակցել է Հայաստանի պատանիների 3 հոգուց բաղկացած հավաքականը՝ Մայքլ Հովհաննիսյան, Էմիլ Դանիելյան և Արմեն Դալլաքյան կազմով:
Մրցաշարին մասնակցել են ԱՊՀ երկրների, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների հավաքական թիմեր: Առաջին և երկրորդ փուլերում, մեր հավաքականի բոլոր անդամները հաղթելով իրենց մրցակիցներին, դուրս են եկել եզրափակիչ փուլ, որտեղ 3-րդ տեղի համար պայքարում իրար հետ մրցել են մեր 2 սուսերամարտիկներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը: Հաղթելով թիմակցին’ Էմիլը դարձել է մրցաշարի 3-րդ մրցանակակիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում