Դատարանի դահլիճում հրապարակվել են Պերմյակովի գործին կցված լուսանկարները
Նմանատիպ
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում մարտի 11-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին հրապարակվել են գործին կցված փաստաթղթերն ու լուսանկարները: «Արմենպրես»-ի թղթակցին դատարանի դահլիճում հասանելի են դարձել գործին կցված լուսանկարները, որոնցից ներկայացնում ենք միայն մի քանիսը: Ի դեպ, ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մարտի 18-ին կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը:
Մարտի 11-ին դատական նիստը դադարեցվեց՝ Պերմյակովի ինքնազգացողության վատացման պատճառով: Դատի ավարտին մնացել էր մոտ 15 րոպե, երբ հայտարարվեց, որ Պերմյակովն իրեն վատ է զգում: Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, որից հետո բուժզննումից պարզ դարձավ, որ Պերմյակովի մոտ նկատվել է արյան ճնշման տատանում: Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը դատը հետաձգեց մինչև հաջորդ ուրբաթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում