Դ.Հարությունյանը պատրաստ է ցանկացած ֆորմատով բանավիճել Ն.Փաշինյանի հետ

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն իր պատրաստակամությունն է հայտնել ցանկացած հեռուստաընկերության եթերում բանավիճել Դավիթ Հարությունյանի հետ Էթիկայի հանձնաժողովի շուրջ առաջացած խնդրի մասին:

Նիկոլ Փաշինյանին անձամբ

Քանի որ Դավիթ Հարությունյանը գտնվում էր արտերկրում գործուղման մեջ, Ն.Փաշինյանին պատասխանել է օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ Դավիթ Հարությունյանը խնդրել է փոխանցել, որ ցանկացած ֆորմատով ցանկացած գործչի հետ ուղիղ եթերում կարող է բանավիճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում