Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից մեկնել է ՌԴ (տեսանյութ)

Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից մեկնել է ՌԴ (տեսանյութ)

Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից մեկնել է Ռուսաստանի տարածքի մշտական տեղաբաշխման վայրեր: Այդ մասին հայտնում են  ՌԴ ՊՆ-ից:

«Խմբի կազմում են «առաջատարը»՝ Տու-154-ը, ինչպես նաև Սու-34 բազմաֆունկցիոնալ ռմբակոծիչները»,- տեղեկացնում են ռազմական գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերումը:

Միաժամանակ  նշվել է, որ ռուսական կետերը Տարտուսում   և «Հմեյմիմ» ավիաբազայում կշարունակեն իրենց աշխատանքը նախկին ռեժիմով: Այսինքն՝ զինվորականների մի մասը կմնա՝ վերահսկողություն իրականացնելու  հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում