Տականքը պիտի գնա համակարգից. ինֆորմացիա են տալիս այն կրիմինալին, որի դեմ պայքարում ենք. Ոստիկանապետ (տեսանյութ)
Նմանատիպ
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության պետն անդրադարձել է հանդիպման նպատակին ու խնդիրներին:
Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրել է ոստիկանի ու սպայի առաքելու թյան, հասարակության և քաղաքացու հանդեպ յուրաքանչյուրի պարտականությունների ու պատասխանատվության մասին: Ոստիկանության պետն ընդգծել է, որ նման հանդիպումները պարբերական են լինելու՝ նպատակ ունենալով լսել հատկապես երիտասարդ օպերատիվ ծառայողներին, ի հայտ բերել ոստիկանության նոր սերնդի խնդիրները, մտածողության կերպը, նաև խոչընդոտները, որ կարող են հայտնվել նրանց ճանապարհին:
Վլադիմիր Գասպարյանը կարևորել է մշտական ինքնակատարելագործման, հանցավորության հակազդման գործին անմնացորդ նվիրվելու, փորձառու և երիտասարդ ոստիկանների սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հիշեցնելով նաև, որ պետք չէ վախենալ աշխատանքային վրիպումներից:
Հանդիպման ընթացքում անկեղծ ու առարկայական երկխոսության առարկա են դարձել գործնական պարապմունքների կազմակերպման սկզբունքները, անձնակազմերի բարոյահոգեբանական մթնոլորտի, կատարողական կարգապահության բարելավման, կադրային տեղաշարժի, սպասարկվող տարածքներում տարվող աշխատանքի և մի շարք այլ հարցեր, որոնք ոչ միայն օրախնդիր են, այլև ռազմավարական նշանակություն ունեն համակարգի արմատական բարեփոխման համար:
Ամփոփելով՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է այն հանգուցային ուղղությունները, որոնցով իրականացվելու է օպերատիվ ծառայությունների գործունեությունը և ներկայացրել է ծառայողների առաջնային խնդիրները:
Խորհրդակցության ավարտին ըստ ստորաբաժանումների տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում