Տ.Հրիսթեա. «Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ում հետ է ցանկանում կապել իր հետագա զարգացման հեռանկարը՝ ԵՄ–ի, թե՝ Եվրասիական Միության»

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան այսօր Հայաստանում Եվրոպայի ապագայի դպրոցի սաների հետ դասախոսության ժամանակ ասաց, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ո՞ւմ հետ է ցանկանում կապել իր հետագա զարգացման հեռանկարը՝ ԵՄ–ի, թե՝ Եվրասիական Միության:

«Հայաստանն ունի իր ինքնիշխան իրավունքը որոշելու, թե ինչպես է տեսնում իր հետագա զարգացման ճանապարհը: Նա կա՛մ պետք է համագործակցի ԵՄ հետ, կա՛մ արդեն մասնակցի Եվրասիական ծրագրերին: Չենք կարող միաժամանակ տնտեսական և առևտրային համագործակցություն զարգանել երկու տարբեր կառույցների հետ: Գնդակը հիմա ձեր դաշտում է»,- ասաց նա։

Tert.am-ի հաղորդմամբ՝ ԵՄ դեսպանն այնուհետև ասաց, որ Հայաստանի համար 2012թ-ը եվրոպական տարի էր և դա ոչ թե իր, այլ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերն են։

«Դա համապատասխանում է իրականությունը, քաղաքական երկխոսությունը այս տարի բարձրացրեցինք շատ բարձր մակարդակի, փոխադարձ այլայլություններ ունեցանք, մի շարք պայմանագրեր կնքվեցին: Այս բոլոր այցելությունները և պայմանագրերը ցույց տվեցին, որ էական ցուցանիշ է այն նվիրվածությունը, որ ԵՄ-ն ստանում է փոխադարձ»,- ասաց նա:

Ըստ Տրայան Հրիսթեայի՝ շատ ավելի կարևոր տարի է սպասվում 2013-ին: «Այս տարին կարևոր տարի էր և առաջիկայում ունենք ծանր աշխատանք և շատ ավելի կարևոր տարի»,- ասաց նա և բացատրեց, որ 2014-2020 թթ-ը ԵՄ ֆինանսավորման վեցամյակն է:

«Այսինքն՝ պետք է 2013-ին հստակեցնեք, թե առաջիկա 6 տարվա համար ինչ ծախսեր են նախատեսվում: Այս պատճառով կարևոր աշխատանք է սպասվում»,- զգուշացրեց դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում