«Հրապարակ». Դ.Դումանյանը ոչ տխրել, ոչ էլ ուրախացել է Գ.Ծառուկյանի՝ չառաջադրվելու որոշումից

ՀՀԿ համագումարին մասնակցող առողջապահության նախարարից «Հրապարակի» թղթակիցը փորձել է իմանալ’ ճի՞շտ են տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման առիթով համ ինքը, համ էլ Հարություն Քուշկյանը ահավոր շատ են ուրախացել: Ու թե Քուշկյանի ուրախության շարժառիթները հասկանալի են’ գլուխներն ազատեցին քյալլա տալուց, ապա ի՞նքն ինչու է ուրախացել:

«Չէ, ես ուրախ եմ ընդամենը մեր որոշումից, որ քիչ հետո կկայացնենք կուսակցությունով’ առաջադրելով մեր թեկնածուին առաջիկա հինգ տարիների համար»: Չէ, ասում են’ ուրախացել եք, որ կմնաք Ձեր պոստին: «Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի չառաջադրմանը, ապա ես ուրիշ կուսակցությունների որոշումներից ոչ տխրում, ոչ էլ ուրախանում եմ»,- ասել է Դերենիկ Դումանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում