Մեկնարկել է ՀՀՇ 17-րդ համագումարը

Քիչ առաջ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է ՀՀՇ 17-րդ համագումարը:

Ներկաների ծափողջյունների ներքո ներկաներին միացել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ռաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Համագումարին ներկա է «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը և Արսեն Համբարձումյանը, և հիմնականում ՀԱԿ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իսկ ԲՀԿ-ն հրավիրված է, բայց ներկա չէ: Չի երևում նաև Նիկոլ Փաշինյանը:

Համագումարը բացվել է Արամ Մանուկյանի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում