Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի եկամուտները մոտ կիսով չափ պակասել են

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի եկամուտները մոտ կիսով չափ պակասել են

Ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի` թուրքական օդուժի կողմից խոցումից հետո Անկարայի նկատմամբ Մոսկվայի կիրառած պատժամիջոցների պատճառով Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի եկամուտները մոտ կիսով չափ կրճատվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Wall Street Journal հանդեսը նշում է, որ մինչ այդ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն այն քչերից էր, որի ցուցանիշները Թուրքիայի տնտեսության աճի դանդաղելու ֆոնին վերջին տասնամյակում գտնվում էին 5 տոկոսի մակարդակին:

Թուրքիայի զբոսաշրջության հատվածը վերջին տարիներին բուռն կերպով զգալի չափով զարգանում էր այդ երկրում ռուսաստանցիների զանգվածային հանգստի հաշվին: 2001 թվականից մինչեւ 2014 թվականը ոլորտի եկամուտները երեք անգամ աճել էին` հասնելով 34,3 մլրդ դոլարի ռեկորդային նշագծին:

Թուրքիայի կենտրոնական բանկի մարտի 10-ի հրապարակման համաձայն` զբոսաշրջությունից եկամուտներն ընթանցիկ տարվա հունվարին տարեկան կտրվածքով 19 տոկոսով ընկել են: 2016 թվականի ամռան համար հյուրանոցների ամրագրումը, նախորդ տարվա համեմատ, 40 տոկոսից ավելի ընկել է: Հյուրանոցների ամբողջապես զբաղվածվածության մակարդակը երկու անգամից ավելի կրճատվել է: Հարյուրավոր հյուրանոցներ հանվել են վաճառքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում