Հանրահավաք և համերգ մայիսի 1-ին
22/03/2016 14:40
Նմանատիպ
Սույն թ-ի մարտի 18-20-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն անցկացրել է միջվարչային ժողով, որին մասնակցել են ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչները: Միջվարչային ժողովի արդյունքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը որոշել է.
1. Մայիսի 1-ին Երևանի կենտրոնում հրավիրել հանրահավաք՝ նվիրված աշխատավորների միջազգային օրվան:
2. Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցել ամբողջ կազմակերպական ներուժով:
3. ՍԴՀԿ-ն իր թեկնածությունները կառաջադրի Կապանում, Վանաձորում, Էջմիածնում, Արարատյան դաշտավայրի մի շարք բնակավայրերում, Գավառում և մոտ մեկ տասնյակ գյուղերում:
Հանրահավաքի տեղի և ժամի մասին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության մամլո դիւանը կհայտնի առաջիկայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում