Դավիթ Հարությունյանն անդրադարձել է ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմության հիմնական առաջարկներին
Նմանատիպ
Հայաստանի իշխանությունները պատրաստ են անել ցանկացած քայլ՝ երկրում պատշաճ մակարդակի ընտրություններ կազմակերպելու համար: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հարցին, թե պատրա՞ստ են իշխանությունները գնալ զիջումների, եթե ընտրական օրենսգրքի վերաբերյալ ըննդիմության հիմնական առաջարկների շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության լայն կոնսոլիդացիա լինի: «Կարծես թե բազմում անգամ հնարավորություն ունեցել եք լսել իմ դիրքորոշումը: Խոսքն այստեղ զիջումների մասին չէ: Այստեղ հարգանքի տեղ չէ: Մենք խոսում ենք օրենսգրքի մասին և ոչ թե անհեթեթ զիջումների: Անհեթեթ զիջումներ, իհարկե, չեն լինելու: Բայց մենք պատրաստ ենք անել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են պատշաճ մակարդակի ընտրություններ կազմակերպելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև ընդդիմության հիմնական առաջարկներին՝ ընդգծելով, որ իշխանությունները պատրաստ են ընդունել բոլոր տեղամասերում տեսանկարահանող սարքեր տեղադրելու և ընտրական գործընթացն օնլայն հեռարձակելու առաջարկը: Նա հայտնեց, որ սա ողջամիտ առաջարկ է: «Ես համարում եմ, որ եթե դուք հնարավորություն ունեք դա իրականացնել պատշաճ մակարդակով, մենք պետք է ձեզ ընձեռենք այդ հնարավորությունը: Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ, որպեսզի այս առաջարկը կյանքի կոչվի»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով ընտրական ցուցակները մաքրելու ընդդիմության առաջարկին՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ չի ցանկանում երկիրն իր սահմանափակ ռեսուրսները ծախսի գոյություն չունեցող խնդիրների լուծման համար: «Եկեք հասկանանք՝ ինչ է նշանակում ցուցակների մաքրում: Ենթադրում եմ, դուք նկատի չունեք, որ անձը, ով տվյալ պահին չի գտնվում Հայաստանում, պետք է հանվի ցուցակներից, որովհետև դա կլինի խախտում: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ Հայաստանում մշտական հաշվառում ունեցող ցանկացած անձ պետք է լինի ցուցակում: Եթե անգամ մենք ինչ-որ եղանակով պարզու մ ենք, որ տվյալ պահին անձը չի գտնվում Հայաստանում, նրան ցուցակից հանել չենք կարող: Ես ենթադրում եմ, որ դուք նկատի ունեք վրացական փորձը, երբ ցուցակը բաժանվել էր երկու մասի: Մի մասում անձինք էին, ովքեր ենթադրաբար բացակայում էին երկրից, մյուս մասում՝ անձինք, ովքեր ենթադրաբար երկրում էին: Ցուցակը երկու մասի էր բաժանվել, որ երբ հանկարծ հայտնվեր ենթադրյալ բացակայողների ցուցակից ինչ-որ մեկը, հատուկ ուշադրություն գրավեր, և բոլորը խոշորացույցով նայեին այդ ցուցակին, որովհետև Վրաստանում վստահված անձը հնարավորություն չունի նստել երկու հանձն աժողովի անդամների արանքում և հետևել նրանց աշխատանքին: Մեզ մոտ կա նման դրույթ: Եթե մեզ մոտ նման մտավախություն կա, թե մեզ մոտ վստահված անձինք քիչ են, կաշառվում են, ապա ի՞նչ տարբերություն նրանք կաշառվում են երկու ցուցակի պարագայում, թե՞ մեկ: Ի՞նչ տարբերություն, եթե դուք չունեք վստահված անձ՝ կլինի երկու ցուցակ, թե՞ մեկ: Մենք առաջարկում ենք այլ լուծում, որն ավելի շատ վստահություն է ներշնչելու մեր ընտրողին: Եթե ցուցակի պարագայում մենք չենք կարող երաշխավորել, որ Պողոս Պետրոսյանը կգա և կքվեարկի Պետրոս Պողոսյանի փոխարեն, ապա դա կարող ենք երաշխավո րել ընտրողի գրանցման էլեկտրոնային համակարգ ներդնելու դեպքում: Եկեք սա միասին քննարկենք, եկեք միասին դիմենք միջազգային դոնորներին և խնդրենք մեզ գումարներ տրամադրել բնակչությանը նույնականացման քարտեր բաժանելու համար, որպեսզի այդ էլեկտրոնային գրանցումը լինի նույնականացման քարտերով: Սա շատ ավելի լատ տարբերակ է, քան ցուցակների բաժանումը, որը դուք առաջարկում եք»,- մանրամասնեց Հարությունյանը:
Իշխանությունների համար ընդունելի չեն ցուցակները հրապարակելու, մատերի թանաքոտման եղանակը ներդնելու ընդդիմության առաջարկները: Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ցուցակների հրապարակումը չի կարող լինել ինքնանպատակ: «Դրանք պաշտոնապես հրապարակվել չեն կարող: Կարող են արվել քաղվածքներ: Այդ ցուցակները պաշտոնականացվել չեն կարող: Սրա մասին է խոսքը»,- ընդգծեց նախարարը:
Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, որ մատերի թանաքոտման եղանակն ունի բազմաթիվ թերություններ, և դրա կիրառումը նպատակահարմար չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում