Հոլանդիան փակել է Ստամբուլում իր գլխավոր հյուպատոսությունը

Հոլանդիան փակել է Ստամբուլում իր գլխավոր հյուպատոսությունը

Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Բերտ Կոենդերսի կարգադրությամբ, ահաբեկչության սպառնալիքի պատճառով Ստամբուլում Հոլանդիայի գլխավոր հյուպատոսության շենքը դատարկվել եւ ժամանակավորապես փակվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters գործակալությունը` նշելով, որ քաղաքացիներին խորհուրդ է տրվել հեռու մնալ հյուպատոսության շենքից:

Հայտնի չէ, թե քանի օր է հյուպատոսությունը փակ լինելու:

Ստամբուլում Հոլանդիայի գլխավոր հյուպատոսությունը գտնվում է Թաքսիմ հրապարակին կից Իսթիգլալ պողոտայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում