Երևանում այսօրվանից կգործի սիրիահայերի «Օրիենտո» արևելյան ռեստորանը

Սիրիահայերի «Օրիենտո» արևելյան ռեստորանը Երևանում կբացվի դեկտեմբերի 25-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ սփյուռքի նախարարությունը, ռեստորանի ողջ’ 40 հոգանոց աշխատակազմը սիրիահայեր են: Ռեստորանն կաշխատի ամեն օր ժամը 12:00-ից, իսկ ժամը 20:00-ից Սիրիայից հրավիրված երգչի և երաժշտախմբի մասնակցությամբ կկազմակերպվի շոու ծրագիր: Ռեստորանը գործում է նախկին «Աստրալ» ակումբի տարածքում:

ՀՀ կառավարությունը’ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության, աջակցում է Հայաստանում հաստատված սիրիահայերին: Ստեղծվել է սիրիահայերի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: Մերգելյան ինստիտուտում’ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ միասին կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցել են Երևանի և հարակից մարզերի շուրջ 50 գործատուներ, ովքեր աշխատատեղեր են առաջարկել սիրիահայերին: Մեծ թվով սիրիահայեր էին ներկա, որոնցից մի քանիսն արդեն աշխատանք են գտել և գործատուի հետ պայամանավորվածություն ձեռք բերել: Շուրջ 600 սիրիահայեր հրատապ աշխատանքի խնդիր ունեն, նրանցից շուրջ 250-ն աշխատանքով ապահովվել է ՀՀ սփյուռքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների ջանքերով:

Սիրիայում պատերազմական գործողություններով պայմանավորված Հայաստանում հաստատվել է շուրջ 6500 սիրիահայ, որոնց մեծ մասը ապահովված են բնակարաններով: Հատուկ սիրիահայ երեխաների համար դպրոց է բացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում