Ներկայացվել է Qahana.am թարմացված կայքէջը

ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է www.qahana.am թարմացված կայքէջի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էր նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնոդական փախանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով կայքէջի թարմացումը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ծառայելու է հավատացյալ ժողովրդի հետ Արարատյան Հայրապետական թեմի կապի ամրապնդմանը: «Դա թույլ կտա օպերատիվորեն տեսնել, թե որոնք են հավատացյալներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին»,- ասել է վարչապետը:

Կայքում բացվել են «Հարցեր-պատասխան», «Աղոթքներ», «Հոգևոր-գրադարան», «Ս. Պատարագ» և այլ էջեր:

Կայքում ստեղծվել են բազմաթիվ հնարավորություններ Աստվածաշունչն էլ ավելի հեշտ հասկանալու և ըմբռնելու համար: Գոյություն ունի նաև «Աստվածաշունչը շարժական միջոցների համար» էջը, որն ամեն օր թարմացվում է, մարդիկ կարող են կարդալ տվյալ օրվա հոգևոր պատգամը և սուրբգրքային ընթերցանությունը: Կայքում բացվել է նաև մանուկների համար էջ, կա մանկական գրադարան՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար:

harc@qahana.am էլեկտրոնային փոստի միջոցով քաղաքացիները կարող են իրենց հարցերն ուղղել հոգևորականներին և ստանալ դրանց պատասխանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում