Ավտովթարի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել

Դեկտեմբերի 26-ին’ գիշերը ժամը 4-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում 22-ամյա պայմանագրային զինծառայող Սմբատ Մարգարյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:

Վթարի հետեւանքով նա և ևս երկու պայմանագրային զինծառայողներ’ 22-ամյա Արման Դավթյանը և 23-ամյա Ռաֆիկ Շահբազյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից հայտնում են, որ զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը’ բարվոք: Փաստի առթիվ կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում