ԱԳՆ շենքը կվաճառվի դասական աճուրդի եղանակով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Կառավարության թիվ 2 մասնաշենքը’ 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով, վաճառել դասական աճուրդի եղանակով, միաժամանակ, նախնական պայմանագիր կնքելով «Տանգո» ընկերության հետ:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ աճուրդն իրականացվելու է շենքի վաճառքն ավելի թափանցիկ կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր «Տանգո» ՓԲԸ-ին: Նշենք, որ «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Կառավարական թիվ 2 շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում