Ս.Սարգսյանը նույնպես ներկայացրել է առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ

Այսօր ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից ԿԸՀ է ներկայացրել 2013-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու փաստաթղթերը: 

Նշենք, որ այսօր առաջադրումների երրորդ օրն է. թեկնածուները հնարավորություն ունեն իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնել մինչև հունվարի 4-ը:

Հիշեցնենք, որ երեկ առաջադրվել են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անկուսակցականներ Վարդան Սեդրակյանն ու Մհեր Հայրապետյանը:

Հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում