Հայաստանը և Ալժիրը սերտ համագործակցություն կհաստատեն անվտանգության ոլորտի տարբեր կառույցների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի հետ:

ՀՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն հաստատել երկու երկրների անվտանգության ոլորտի տարբեր կառույցների, այդ թվում’ պաշտպանական գերատեսչությունների միջև, միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու և դրանց համարժեք արձագանքելու նպատակով:

Որպես համագործակցության առաջին քայլ’ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների միջև փոխադարձ շփումների վերաբերյալ’ համագործակցության ոլորտները նախանաշելու և համապատասխան գործակցություն սկսելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում