ՀՀ քաղաքացի Պավլիկ Սարգսյանը նույնպես ներկայացրել է իր առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել 2013-ի նախագահական ընտրությունների 7-րդ թեկնածուն՝ ՀՀ քաղաքացի Պավլիկ Վասպուրի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ առաջադրման փաստաթղթեր արդեն ներկայացրել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը և Անդրիաս Ղուկասյանը:

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, մեկնարկել է դելտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը և կավարտվի հունվարի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում