ՀՀ նախագահի 13-րդ թեկնածուն

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժ. 12:00-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրման փաստաթղթերն է ներկայացրել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այդ մասին տեղեկացնում է Lurer.com-ը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ են ներկայացրել համապատասխան փաստաթղթերը ևս 12 թեկնածու՝ Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Պավլիկ Սարգսյանը, Նարինե Մկրտչյանը, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը, Տարոն Աբրահամյանը և Ռոբերտ Սիմոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում