Հ.Բագրատյանն իր համակիրների առաջարկած 82 կարգախոսներից ընտրել է 4-ը

Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախընտրական կարգախոսների 82 տարբերակ է ստացել իր համակիրներից, սակայն դրանցից ընտրել է միայն չորսը:

Դրանք են՝ «Ընդամենը 100 քայլ», «Հայաստանը դարձնենք Հայրենիք», «Մնայուն արժեքները ստեղծվում են Հայրենիքում», «Հայաստանը միայն Երևանը չէ»։ Ստացած բոլոր կարգախոսները Բագրատյանը պատրաստվում է տեղադրել առաջիկայում ստեղծվելիք իր պաշտոնական կայքէջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում