Հույն պատգամավորը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերում Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակին
13/04/2016 13:18
Նմանատիպ
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Գարիֆալիա Կանելին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հույն պատգամավորը նախ ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին, այնուհետև՝ այն հայ զինծառայողների շիրիմներին, ովքեր զոհվել են վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ժամանակ:
Ապրիլի 12-ին Գարիֆալիա Կանելին այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հանդիպումներ ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արցախ այցելելու համար նա արդեն հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում