«Գործով ապացուցենք, որ…». Օգնենք չորսամյա Լիլիթին (լուսանկարներ)

«Գործով ապացուցենք, որ…» քաղքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ փոքրիկ Լիլիթին ծանր հիվանդությունից ապաքինվելու համար անհրաժեշտ է իր հայրենակիցների օգնությունը: 

«2012 թ.-ի սեպտեմբերին 4-ամյա Լիլիթի մոտ հայտնաբերվել է երիկամի չարորակ ուռուցք: Այժմ Լիլիթը բուժվում է Ֆրանսիայի Լիլլ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Բուժման առաջին փուլի և վիրահատման համար անհրաժեշտ գումարի մեծ մասը փոխանցված է, սակայն բուժումը կտևի ամենաքիչը 1 տարի, որի համար կպահանջվի ավելի քան 30.000 ԱՄՆ դոլար: Ձեր կողմից նվիրաբերված ցանկացած գումար կօգնի Լիլիթին: Խնդրում ենք օգնել՝ փրկելու նրա կյանքը: Նախապես շնորհակալություն:

Նվիրաբերելով 500-1000 դրամ’ ոչ թե կսննկանաք, այլ «կհարստանաք»: Միահամուռ ջանքերով օգնենք փոքրիկ Լիլիթին»,- մասնավորապես նշվում է հաղորդագրությունում:

Փոխանցումը պատք է կատարել Հայէկոնոմբանկի հետևյալ հաշվեհամարներին՝
AMD – 163288028141
USD – 163288028158
EUR – 163288028166

Հաշվի պատասխանատուն Շուշանիկ Առաքելյանն է (Լիլիթի մայրը), այլ մանրամասների համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 091 210 213 Կամո (Լիլիթի հայրը):

Ֆեյսբուք սոցիալական ցանում ևս կարելի է հետևել վերոնշյալ խնդրով ստեղծված իրադարարձության էջին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում