Ֆաբրեգաս. Մոուրինյուն մեզ վստահում էր, իսկ մենք հուսախաբ արեցինք նրան
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ ինքն ու թիմակիցներն են մեղավոր Ժոզե Մոուրինյուի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու համար:
Հիշեցնենք՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը Մոուրինյուին աշխատանքից հեռացրել է դեկտեմբերին, նրան ժամանակավոր փոխարինել է Գուս Հիդինկը, իսկ նոր մրցաշրջանում թիմը գլխավորելու է Անտոնիո Կոնտեն:
-Մոուրինյուի հեռացման վերաբերյալ լուրերի մեծ մասը սուտ են: Ես սիրում եմ Ժոզեին և նրան իմ ընկերն եմ համարում: Մենք մինչև հիմա կապ ենք պահպանում, շփվում ենք: Ես շատ եմ հարգում նրան: Կարծում եմ՝ գլխավոր խնդիրն այն էր, որ Մոուրինյուն մեզ շատ էր վստահում: Նա մեզ հավելյալ հանգիստ էր տվել, քանի որ նախորդ մրցաշրջանում չեմպիոն էինք դարձել: Նա մեզ վստահում էր, իսկ մենք հուսախաբ արեցինք նրան: Ամբողջ թիմը, բոլոր ֆուտբոլիստները հուսախաբ արեցին: Դա էր նրա հեռացման պատճառը: Ես ու ամբողջ թիմը տեղի ունեցածից հետո մեզ շատ վատ էինք զգում,-ասել է Ֆաբրեգասը «Sky Sports»-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում