Թուրքիայում քուրդ զինյալները երկու զինվոր են սպանել

Թուրքիայում քուրդ զինյալները երկու զինվոր են սպանել

Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հերթական գործողությունն են իրականացրել թուրքական զինված ուժերի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Քուրդ զինյալների կողմից ինքնաշեն պայթուցիկի գործի դրման հետևանքով զոհվել է երկու թուրք զինվոր, իսկ չորս զինվոր և երկու ոստիկան վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում