Մարդասիրական օգնության 2-րդ շարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ

Մարդասիրական օգնության 2-րդ շարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ

Մարդասիրական պաշարով բեռնված 2-րդ ավտոշարասյունը` կազմված 4 բեռնատար մեքենաներից, ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է համագործակցությունը Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիների ու տարբեր կազմակերպ ությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Էջմիածնի հայորդաց տունն Արցախին նվիրաբերել է 36 արկղ սննդամթերք: ՌԴ ՊՆ N21 Քանաքեռի ռուսական դպրոցի աշակերտների կողմից հավաքագրվել է 2 արկղ հիգիենայի պարագաներ և հագուստ, Հայ-հունական պետական քոլեջի սաների կողմից` սննդամթերք: Արցախին մարդասիրական օգնության շրջանակներում 7000 միավոր բախիլ և բժշկական դիմակ է հատկացրել «Եվրոֆարմ» ընկերությունը: «Բոլտն» ընկերությունն արցախահայերի համար հավաքագրել է 6 արկղ հիգիենայի պար ագաներ:

ԼՂՀ-ին մարդասիրական մեծ աջակցություն է ցուցաբերել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածքային միավորումը` նվիրաբերելով

սառնարաններ (Арь морозильный F400S- 300кг, Ларь морозильный F500S-200кг)` 5 միավոր
ներքնաշոր` 6 տոպրակ
սննդամթերք` 1 արկղ
մակարոն` 78 պարկ
ընտանեկան օգնություն` 11 արկղ
շաքարավազ` 22 պարկ (50 կգ-անոց)
ձավար` 1 պարկ
ալյուր` 212 պարկ
հագուստ` 38 տոպրակ

Ապրիլի 9-19-ն Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերած այլ կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում` նյութին կցված հղումով:

ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում