Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել են մի շարք զորամասեր

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել են մի շարք զորամասեր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ: Քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահներին ուղեկցել են հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում