Վենեսուելայի խորհրդարանը քվեարկել է նախագահական ժամկետը 6-ից մինչեւ 4 տարի կրճատելու օգտին
Նմանատիպ
Վենեսուելայի Ազգային ասամբլեան ապրիլի 20-ի երեկոյան առաջին ընթերցմամբ հավանություն Է տվել սահմանադրական բարեփոխման նախագծին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ նախաձեռնությունը նախատեսում է նախագահական ժամկետի կրճատում 6-ից մինչեւ 4 տարի, ինչպես նաեւ բարձրագույն պետական պաշտոնում անսահմանափակ թվով ընտրվելու հնարավորության վերացում:
Բոլիվարյան Հանրապետության խորհրդարանը գտնվում է Դեմոկրատական միասնության դաշինքի հսկողության ներքո, որի կազմում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքական ընդդիմախոսները:
Սահմանադրության մեջ ուղղում մտցնելու հանրաքվեն, ուղղում, որը վերացնում էր նախագահի, ինչպես նաեւ քաղաքագլուխների եւ նահանգապետերի վերընտրման սահմանափակումները, տեղի է ունեցել 2009 թվականին: Մինչ այդ կարելի էր ընտրվել երկու ժամկետից ոչ ավելի: Իսկ այժմ խորհրդարանն առաջարկում է սահմանափակվել մեկով: Ընդդիմության առաջարկած փոփոխությունները պետք է խորհրդարանի կողմից պաշտպանվեն երկրորդ ընթերցմամբ, ինչից հետո դրվեն հանրահարցման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում