Շատ մի փորփրեք, մարդիկ գնացել են, ուզում են ինչ-որ բան անեն. Սասուն Միքայելյանը ռազմական PR-արշավից
Նմանատիպ
«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը վաղը նորից մեկնելու է արցախյան առաջնագիծ, իր տղաներն այնտեղ են: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ոմանք սեփական PR-ի համար են միայն գնում, լրագրողների հետ հանդիպմանն ազատամարտիկը զերծ մնաց մեկնաբանությունից. «կան տղաներ, ազատամարտիկներ, որ այսօր զորամասերում են և անցնում են վերապատրաստում, որից հետո բաժանվում են գումարտակների վրա, որ գնան դիրքեր»:
«Ես չգիտեմ, թե ով ինչ PR արեց, դուք ինձ գիտեք՝ ես պատերազմով անցած մարդ եմ, էդ իմ ճակատագիրն ա էղել: Եվ ես միշտ ասել եմ, որ պատերազմով անցած տղերքը մի մորից չեն ծնվել, բայց մի արգանդից են ծնվել, նույն բախտին ու ճակատագրին են արժանացել: Բայց որ վերցնենք, թե էսօր ով ինչի համար է գնացել, ինձ չի հետաքրքրում, չեմ ուզում խառնվեմ: Խորհուրդ կտայի, որ եթե մարդը PR -ի համար է գնացել, պատերազմը, որ սկսեց, պիտի գնա կռվի, տարբերակ չունի: Բայց չեմ կարծում, թե գնացել են ընդեղ PR անելու համար: Էկեք էդ հարցը շատ մի փորփրեք, մարդիկ գնացել են, ուզում են ինչ-որ բան անեն: Իսկ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ կազմակերպում է, ինքնագլուխ բան չկա, թե գնանք էս դիրքը մնանք…ջոկատը կցվում է ինչ-որ զորամասի: Եթե բաց պոստ կա, դա են պահում կամ երկրորդ գիծը, ամեն ինչ պաշտպանության նախարարության կողմից վերահսկվում է»,-ընդգծեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում