«Ես տեղյակ չեմ բանակցություններին ինչ հարց ա քննարկվում, ոնց կարամ պաշտպանեմ, երևի Տեր-Պետրոսյանը քաջատեղյակ ա»
Նմանատիպ
Այսօր հրավիրված ասուլիսին լրագրողներից մեկը փորձեց ստանալ Սասուն Միքայելյանի մեկնաբանությունը ստանալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ, թե իշխանություններից հաշիվ պահանջելու ժամանակը չէ, պետք է այնպես անել, որ բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանն իրեն ուժեղ զգա՝ ունենալով իր ժողովրդի աջակցությունը։
«Ես չգիտեմ էդ բանակցությունների սեղանի շուրջ ինչ հարց է քննարկվում, դրա համար էդ հարցին չեմ կարա պատասխանեմ»,-եղավ պատասխանը: Ինչին լրագրողը հակադարձեց՝ պարտադիր չէ իմանալ-չիմանալը, ուղղակի Սերժ Սարգսյանի շուրջ համախմբելու կոչին կո՞ղմ եք, ինչին Միքայելյանն արձագանքեց. «Այ քեզ բան, եթե իմ պետության և պետականության հարցն է լուծվում ոնց պարտադիր չի, հենց պարտադիր ա: Կարող ա Լևոն Տեր-Պետրոսյանը քաջատեղյակ է, թե բանակցությունների սեղանի շուրջ ինչ պիտի բանակցեն»:
Լրացմանը՝ չե՞ք վստահում Սերժ Սարգսյանին, ազատամարտիկը շեշտեց. «Էստեղ վստահել-չվստահելու հարց չի, մենք իրավունք չունենք ոչ մեկին չվստահենք: Ես ասում եմ բանակցությունների սեղանի շուրջ, թե ինչ հարց ա քննարկվելու, որ ես տեղյակ չեմ ոնց կարամ պաշտպանեմ: Լևոն Տեր-Պետրոսյանը կարող ա քաջատեղյակ ա, ինքը 95-ին էլ էր քաջատեղյակ, թե բանակցությունների սեղանին ինչ հարց ա դրված՝ փաթեթային, թե փուլային, բայց վերջում պարզ էղավ: Իսկ համախմբել… ում շուրջ ուզում եք համախմբվեք, մենակ օգուտ բերի պետությանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում